2022 թվականի սեպտեմբերին որոշակի համաստեղությունների ներկայացուցիչներ իրական ֆինանսական հաջողություն կգտնեն։ Կենդանակերպի այս նշաններին զգալի նյութական բարգավաճում կբերի աշնան սկիզբը, գրում է Lisa.ru-ն:
Ցուլ
Առասպելական հարստության գլխավոր հավակնորդների ցուցակում առաջինը Ցուլն է։ Այս նշանը հայտնի է առանց մեծ ջանքերի հարստանալու ունակությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին իրավիճակը հենց այդպիսին կլինի. վեց ամիս, մեկ տարի առաջ կամ ավելի վաղ ներդրված ավանդները կօգնեն լրացնել հաշիվը:
Կշեռք
2022 թվականի սեպտեմբերին Կշեռքները ոչ միայն կփակեն հին պարտքերն ու վարկերը, այլև ֆինանսական հաջողությունների կհասնեն։ Իսկ հարստացումը տեղի կունենա անսպասելիորեն։ Աստղերը չեն բացահայտում հաջողության մանրամասները, բայց միանշանակ ֆինանսական շահ են խոստանում։ Ամենայն հավանականությամբ, գործին կմիջամտեն հարազատները կամ ժառանգությունը։
Այծեղջյուր
Զգույշ և ռացիոնալ Այծեղջյուրների բախտը կբերի 2022 թվականի սեպտեմբերին։ Պարզապես պետք է վստահել ինտուիցիային, ինչը նշանի ներկայացուցիչների համար բավականին բարդ խնդիր է, քանի որ նրանք սովոր են ապավինել անհերքելի փաստերին։ Այնուամենայնիվ, աշնան սկիզբն այն ժամանակն է, երբ պետք է մի կողմ դնել լրջությունը և լսել ներքին ձայնը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ freepik.com-ի
168.am