Մեր նախնիները հավատում էին, որ նրանք, ովքեր մերկ են քնում, երազներ չեն տեսնում: Ժամանակակից գիտնականները համաձայն չեն այս պնդման հետ. ավելի լավ է Մորփեոսի աշխարհ սուզվել առանց հագուստի։ Դրա համար կան մի քանի պատճառներ, գրում է Lisa.ru-ն:
1. Խորը քուն մտնել
Քնի ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է։ Այս հատկությունը մեր մարմինը նախապատրաստում է խորը քնի փուլին։ Բայց մենք խանգարում ենք բնական գործընթացին՝ հագնելով գիշերազգեստ:
2. Ստանալ դրական էմոցիաներ
Հագուստը խանգարում է շարժմանը քնի ժամանակ, ի վերջո, այն անբնական «պատյան» է մարդու մարմնի համար։ Ննջազգեստ հագնելով՝ մենք խանգարում ենք օրգանիզմին արտադրել երջանկության հորմոններից մեկը՝ օքսիտոցինը։ Եթե ծանր օրվանից հետո շտապ անհրաժեշտ է լավ տրամադրություն ստանալ, մերկ ցատկեք անկողնուն:
3. Ազատվել ավելորդ կիլոգրամներից
Մերկ քնելու ևս մեկ լավ պատճառ՝ խորը քնի ժամանակ արագանում է նյութափոխանակությունը։ Դուք բառացիորեն քնում եք և նիհարում: Ճիշտ է, այս կանոնը գործում է, եթե մարմնին ոչինչ չի ճնշում: Իսկ ջերմաստիճանի իջեցումը, որի մասին խոսվեց վերևում, նվազեցնում է կորտիզոլի քանակը։ Այս հորմոնն է որովայնի հատվածում ճարպի կուտակման գլխավոր մեղավորը։
4. Արյան լավ մատակարարում
Որակյալ 8-ժամյա քունը զգալիորեն նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի վտանգը։ Երբ քնում եք առանց հագուստի, ոչինչ չի խանգարում, որ արյունը նորմալ շրջանառվի։ Առավոտյան հանգստացած եք արթնանում, քանի որ բջիջները ստացել են բավարար քանակությամբ թթվածին և սննդանյութեր։
5. Մաշկի բարելավում
Ամեն օր մեր մաշկը ենթարկվում է շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը։ Ցնցուղ ընդունելը բավարար չէ. թույլ տվեք, որ Ձեր մարմինն ազատ շնչի գոնե քնի ժամանակ:
6. Կանացի առողջության պահպանում
Հագուստը խոնավ, տաք պայմաններ է ստեղծում սնկերի և բակտերիաների զարգացման համար, հատկապես շոգ եղանակին: Ի դեպ, տղամարդկանց համար ավելի ևս լավ է նաև քնել առանց սեռական օրգանները ամուր սեղմող ներքնազգեստի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru
168.am