Հետազոտողները պարզել են, թե քանի տեսակի տվյալ են հավաքում ձեր մասին Apple-ը, Google-ը և այլ ընկերություններ
Դիտումներ՝ *
19:09 2022-08-26

Կարո՞ղ եք գուշակել, թե որ ընկերությունն ամենաշատը գիտի ձեր մասին:

StockApps-ի վերլուծաբանների նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան տեղեկություն են ցանկանում իմանալ իրենց օգտատերերի մասին աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից հինգը՝ Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը և Twitter-ը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ Apple-ն ամենաշատն է հոգում օգտատերերի անվտանգության մասին։ Այլ ծառայությունների կողմից հսկողությունը նվազեցնելու նախաձեռնություններին զուգահեռ ընկերությունն ինքը փորձում է չչարաշահել օգտատերերի տեղեկատվության հասանելիությունը: Զեկույցում նշվում է, որ Apple-ը պահում է միայն «օգտատերերի հաշիվները պահպանելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Այսպիսով, Apple-ը հետևում է ընդամենը 12 տեսակի տվյալի, մինչդեռ Google-ը հետևում է մինչև 39 տեսակի տվյալի: Տվյալների տեսակները ներառում են աշխարհագրական դիրքի հետագծման տարբեր մեխանիզմներ, տարբեր հավելվածներում հարցումների պատմություններ, ակտիվություն այլ կայքերում և այլն: Փորձագետների կարծիքով՝ վարկանիշում ընկերությունների այսպիսի բաշխվածությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Apple-ն ավելի քիչ է ապավինում գովազդային եկամուտներին, քան Google-ը, Twitter-ը և Facebook-ը:

Զարմանալի է, որ Facebook-ը, որը մշտապես մեղադրվում է համացանցում օգտատերերի տվյալները լրտեսելու մեջ, միայն մի փոքր է ավելի վատ հանդես գալիս, քան Apple-ը, մինչդեռ Twitter-ը և Amazon-ը միջին դիրք են գրավում. նրանք տվյալներ հավաքում են Apple-ից երկու անգամ ավելի, բայց 15-16 կետով պակաս, քան Google.

Հետազոտության մեթոդաբանությունը չի բացահայտվում, սակայն հեղինակները հղում են անում DigitalInformationWorld ռեսուրսին, որը պարբերաբար հրապարակում է հարցումներ և շուկայի վերլուծության արդյունքներ՝ կապված կիբերանվտանգության և ապրանքանիշի նկատմամբ վստահության հետ։

Ամենաընթերցված