Բաղադրիչներ
1. Բրյուսելյան կաղամբ – 10 հատ
2. Կարագ – 1.5 թ/գ
3. Մանանեխ – 1/2 թ/գ
4. Աղ, սև պղպեղ
5. Չոր սամիթ
Պատրաստման եղանակը
1. Բրյուսելյան կաղամբները լցնել աղ արած ջրի մեջ:
2. Եփել 8-10 րոպե:
3. Մի փոքր ամանի մեջ խառնել մեղրը, կարագը, մանանեխը, աղը, սև պղպեղը և չոր սամիթը:
4. Բրյուսելյան կաղամբի վրա սոուս լցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am