Ռուս ոճաբան, իմիջմեյքեր, դիզայներ և Aesthetic Bows ապրանքանիշի հիմնադիր Միլանա Կուբովան ներկայացրել է կանանց հագուստի ամենահաջող գունային համադրությունները։
Փորձագետի կարծիքով՝գույների ճիշտ համադրությունը թույլ է տալիս «ավելի թանկ» տեսք ունենալ։ Այսպիսով, մասնագետը միագույն հանդերձանքը (մեկ գույնի հիման վրա ձևավորված) անվանում է շահեկան տարբերակ։ Սպիտակը կատարյալ ընտրություն է մոնոխրոմ տեսքի համար:
Սա ամենաարիստոկրատ գույնն է, բայց միևնույն ժամանակ ամենաոչգործնականը. «Եթե դուք սպիտակ եք կրում, ապա պետք է զգույշ վարվեք։ Այլընտրանք կարող է լինել սպիտակի և բեժի համադրությունը. այն ավելի քիչ է կեղտոտվում»,- զգուշացրել է նա։
Կուբովան սև ու սպիտակ համադրությունն անվանել է հավերժական դասական, սակայն ոճաբանը խորհուրդ է տվել խուսափել գրասենյակային ձևածքից և ուշադրություն դարձնել օրիգինալ մոդելներին։ Բացի այդ, կարմիր գույնը, մասնավորապես, բալագույնը երբեք չի կորցնում ժողովրդականությունը: Տեղին է մոխրագույնի և նարնջագույնի համադրությունը, որն անսովոր տեսք ունի, քանի որ օգտագործվում է չափազանց հազվադեպ։
«Ես գիտեմ, որ շատ աղջիկներ սիրում են պայծառ գույներ, և երբեմն դժվար է նրանց համար ստեղծել այնպիսի կերպար, որը դասական , այլ ոչ թե փայլփլուն տեսք կունենա: Նման դեպքերում խորհուրդ եմ տալիս օգտագործել դեղինի համադրությունները՝ խոր զմրուխտի, հարուստ ֆուքսիայի կամ նարդոսի երանգների հետ»,- խորհուրդ է տվել դիզայները։