Երբեմն թվում է, թե յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու համար անհրաժեշտ են շատ գիտելիքներ, հմտություններ և մեծ փորձ: Իհարկե, տարօրինակ կլիներ վերը նշածն անտեսել, բայց երբեմն նրանով, ինչ արդեն ունենք, վատ չի ստացվում ստեղծել ոչ պակաս գեղեցիկ ու կարևոր մի բան։
Նախօրեին կայացել է iPhone Photography Award 2022 ամենամյա մրցույթը, որտեղ ներկայացվել են iPhone-ով արված նկարներ։ Ժյուրին նշել է 30 կադր, որոնք բաշխվել են «Կենդանիներ», «Ճամփորդություն», «Դիմանկար» և այլ կատեգորիաների։ Ներկայացնում ենք անվանակարգերի հաղթողներին, որոնց թվում նաև հայ մրցանակակիր կա, իսկ նրանց, ովքեր ներառված չեն ցանկում, կարող եք գտնել այստեղ։
«Բնանկար» կատեգորիայի հաղթող՝ Լինդա Ռեպասկի
«Բնություն» կատեգորիայի հաղթող՝ Անդրեա Բյուքենան
«Կենդանիներ» կատեգորիայի հաղթող՝ Պիեր Լուիջի Դոդի
«Երեխաներ» կատեգորիայի հաղթող՝ Հուապեն Չժաո
«Դիմանկար» անվանակարգի հաղթող՝ Ավերիկ Մարտիրոսյան
«Մարդիկ» կատեգորիայի հաղթող՝ Պատրիսիա Կանսադո
«Ճարտարապետություն» կատեգորիայի հաղթող՝ Կաուստավ Սարկար
«Քաղաքային կյանք» կատեգորիայի հաղթող՝ Յունմեյ Վան
«Ճամփորդություն» կատեգորիայի հաղթող՝ Մարինա Կլուցե