Գիտնականները նշել են՝ որ համեմունքներն են վտանգավոր երեխաների համար
Դիտումներ՝ *
23:27 2022-08-23

Երեխաների սննդակարգը շատ կարևոր է նրանց առողջության ու ճիշտ զարգացման համար, ուստի ծնողները միշտ փորձում են հնարավորինս օգտակար ու համեղ ուտեստներ պատրաստել երեխաների համար: Սնունդն ավելի համեղ դարձնելու համար ծնողները հաճախ դրանց օգտակար համեմունքներ են ավելացնում, սակայն բժիշկները նշում են, որ ոչ բոլոր համեմունքներն են առողջարար երեխաների համար:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ներկայացրել են այն համեմունքները, որոնք կարող են վտանգավոր լինել փոքրիկների համար: Նրանց խոսքով՝ դրանցից որոշները նպաստում են օրգանիզմում կապարի մակարդակի բարձրացմանը, ինչը շատ վնասակար է սրտամկանի և նյարդային համակարգի համար:

Գիտնականներն անցկացրած հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երեխաների համար վտանգավոր կարող են լինել վանիլինը, աղացած պղպեղը, չիլի պղպեղն ու քրքումը, քանի որ դրանք նպաստում են նրանց աճող օրգանիզմում կապարի մակարդակի զգալի բարձրացմանը: Բացի այդ, այս մետաղի մակարդակի բարձրացում էր նկատվել նաև այն երեխաների մոտ, որոնց սննդին քիմիոն, անիսոն ու համեմի սերմ էր ավելացվում:

Փորձագետների խոսքով՝ կապարը կարող է կործանարար լինել երեխաների համար, քանի որ այն բացասաբար է անդրադառնում երեխաների սրտամկանի ու նյարդային համակարգի վրա: Սա է պատճառը, որ մինչ երեխաների սննդակարգում տարատեսակ համեմունքներ ներառելը ծնողները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ:

Ամենաընթերցված