Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի 10 բիզնես կանոնները
Դիտումներ՝ *
16:25 2021-11-06

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հաճախ ասում է, որ իր հիմնական կանոնն է՝ ամեն ինչ սեփական հսկողության ներքո պահել: «Ես ղեկավարելու եմ տնօրենների խորհուրդը՝ մինչև ինձ հողին հանձնելը»,- ասում էր նա: Luxlux.net կայքը հրապարակել է մեդիամագնատի 10 բիզնես կանոնները:

1. Դուք կարող եք ինձնից սատանա ստանալ՝ օգտագործելով «իշխանություն» բառը: Բայց չէ՞ր որ ամենահաճելին մի փոքր իշխանություն ունենալն է:

2. Ես մոնոպոլիստ չեմ: Ես մարդկանց ընտրության հնարավորություն եմ տալիս:

3. Իմ կարիերան բավական երկարատև է, և ես շատ սխալներ եմ արել իմ ճանապարհին: Ոչ բոլորս ենք սուրբ:

 

4. Ես բիզնեսի ոլորտում եմ գրեթե 50 տարի: Եթե դուք նպաստում եք փոփոխություններին, ապա անպայման թշնամիներ ձեռք կբերեք: Ես հպարտանում եմ իմ թշնամիներով:

5. Դուք չեք կարող բազմաթիվ կոմիտեներով ուժեղ կորպորացիա հիմնել, որոնք պետք է խորհրդատվություն տրամադրեն յուրաքանչյուր քայլափոխի: Դուք պետք է պատրաստ լինեք ինքնուրույն որոշումներ կայացնել:

6. Ես կարծում եմ՝ թերթերը պետք է պրովոկացիոն լինեն: Իսկ հեռուստատեսության մասին կարող եմ ասել, որ մարդիկ հեռուստացույց դեռ երկար ժամանակ կնայեն, այնպես որ հեռուստաընկերությունները երկար կյանք ունեն:

 

7. Ձեր ոլորտում լավագույնը դարձե՛ք: Այդ դեպքում և՛ իշխանություն, և՛ գումար կունենաք:

8. Կարո՞ղ ենք մենք փոխել աշխարհը: Ո՛չ, գրո՛ղը տանի, բայց կարող ենք փորձել:

9. Դուք պետք է փնտրեք ճեղքեր, որտեղ ձեր մրցակիցները կորցրել են կապը սպառողների հետ:

10. Եթե ես լսեի իմ քննադատներին, «News Corporation»-ն այդպես էլ կմնար Ավստրալիայի ոչ մեծ թերթային կազմակերպություն:

Ամենաընթերցված