Ամառային համեղ աղցան. կգնահատեն կծու ուտեստների սիրահարները
Դիտումներ՝ *
11:37 2022-08-22

Բաղադրիչներ

1. Գազար – 500 գ

2. Վարունգ – 200 գ

3. Սխտոր – 1 պճեղ

4. Սոյայի սոուս – 50 մլ

5. Քունջութի ձեթ – 40 մլ

6. Քունջութ – 20 գ

Պատրաստման եղանակը

1. Գազարը մաքրել, անցկացնել քերիչով: Այնուհետև կտրատել վարունգը և ավելացնել գազարին:

2. Թարմ կոճապղպեղն ու սխտորը մաքրել: Սխտորը մանր կտրատել, կոճապղպեղը քերել: Այնուհետև սխտորն ու կոճապղպեղը լավ տրորել հավանգի մեջ:

3. Լցնել ձեթը, սոյայի սոուսը և խառնել։ Այնուհետև սոուսը ավելացնել աղցանին, խառնել, թողնել մոտ 30 րոպե զով տեղում։ Մատուցելիս քունջութի սերմեր ցանել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված