Այս հմայող ստեղծագործությունը կոչվում էր «Ճանապարհորդություն ժամանակի միջով»: Իսկ դրա ավարտը շատ առեղծվածային է թվում:
Բելգիացի նկարիչ Քսանդեր Սթենբրուգեն, օգտագործելով StableDiffusion նեյրոնային ցանցը, երեք րոպեանոց տեսանյութ է ստեղծել Երկրի պատմության և դրա հնարավոր ապագայի մասին։ Բոլոր իրադարձությունները ներկայացված են հաջորդաբար՝ սկսած Մեծ պայթյունից և առաջին կենդանի էակների հայտնվելուց՝ մինչև ամբողջական ուրբանիզացիա, տիեզերական ճանապարհորդություն և արհեստական ինտելեկտի զարգացում:
Հայեցակարգը ստեղծելու համար օգտագործվել է ընդամենը 36 անընդմեջ հարցում, որոնց հիման վրա նեյրոնային ցանցը մոդելավորել է ժամանակավոր ժապավենը։
Տեսանյութը սկսվում է գալակտիկաների առաջացմամբ։ Մյուս մոլորակների նման հայտնվում է Երկիրը, որը մի քանի վայրկյանում այրված քարից վերածվում է մթնոլորտով ու ջրով մի վայրի, որտեղից առաջացել է կյանքը։
Կաթնասունների գալուստով հայտնվեց նաև մարդը։ Տեսանյութը ցույց է տալիս էվոլյուցիան քարանձավային օջախից ամենապարզ համայնքային համակարգերում դեպի ֆուտուրիստական մետրոպոլիաներ՝ հսկայական երկնաքերերով:
Տեսանյութում մարդկության ապագան բազմաթիվ հարցեր է թողնում։ Սա նման է Երկրի մահվան, այլ մոլորակ տեղափոխելու, արհեստական ինտելեկտի գերակայությանը կամ նույնիսկ մարդկանց վերափոխմանը:
Սիրարփի Աղաբաբյան
168.am