Ջոնի Դեփը 25 տարի անց վերադառնում է ռեժիսորի աթոռին
Դիտումներ՝ *
12:56 2022-08-19

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը 25 տարի անց կվերադառնա ռեժիսորի աթոռին, որպեսզի նկարահանի «Մոդիլիանի» կենսագրական ֆիլմը, հայտնում է Variety-ն։

Հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերը կլինի Ալ Պաչինոն։ Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի կյանքի 48 ժամվա մասին ֆիլմը կնկարահանվի Դենիս Մակինթայրի պիեսի հիման վրա։ Թե ով է խաղալու գլխավոր դերը, չի հաղորդվում։

Դեփի դեբյուտը որպես ռեժիսոր՝ կայացել է 1997 թվականին։ Նրա «Քաջը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարում էր ինքը՝ Դեփը, ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, սակայն չի արժանացել քննադատների ջերմ արձագանքներին։

Հրատարակությունը դերասանի նոր նախագիծն անվանում է կարիերան վերսկսելու փորձ զրպարտության սկանդալային գործընթացից հետո։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ © AP Photo / Jim Watson/Pool

168.am

Ամենաընթերցված