Բաղադրիչներ
1. Ալյուր – 200 գ
2. Կարագ – 150 գ
3. Թթվասեր 20% – 100 գ
4. Սոդա – 0.5 թ/գ
5. Քացախ – 1 ճ/գ
6. Սոխ – 800 գ
7. Աղացած մշկընկույզ – 1 թ/գ
8. Աղ, սև պղպեղ
9. Ձիթայուղ – 4 ճ/գ
10. Ձու – 3 հատ
11. Թթվասեր 20% – 315 գ
12. Պարմեզան պանիր – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և հունցել։ Ստացվում է շատ նուրբ և առաձգական խմոր, հեշտությամբ առանձնանում է թասից և ձեռքերից։
2. Սոխը բարակ կտրատել, համեմել աղով, պղպեղով և մշկընկույզով, բուսայուղով տապակել, մինչև փափկի:
3. Խմորը գրտնակել կամ ձեռքերով բացել, վրան լցնել սոխը:
4. Առանձին պատրաստել սոուսը՝ հարելով ձուն և թթվասերը։ Սոխի վրա լցնել սոուսը։ Պանիրը քերել և շաղ տալ պիրոգի վրա:
5. Պիրոգը թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am