5 ամենահայտնի նկարիչ-կենդանիները
Դիտումներ՝ *
13:00 2021-11-06

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն 5 կենդանիների ցանկը, որոնք նկարում են:

1. Առաջինը շիմպանզե Կոնգոն է: Նրա նկարները 2005-ին աուկցիոնի ընթացքում վաճառվել են £ 14 400-ով: Այժմ այս հայտնի կապիկի նկարները վաճառվում են 900-8500 դոլարով: Կոնգո կապիկը մահացել է 1964-ին, 10 տարեկան հասակում: Նրա երկրպագուների շարքում էր նաև Պաբլո Պիկասոն:

2. Ասիական փղերը ևս հայտնի նկարիչներ են: Նրանց նկարները վաճառվում են 200-1200 դոլարով:

3. Վագրակատու Պեդֆուտը ԱՄՆ Արիզոնա նահանգի կենդանաբանական այգու ամենահայտնի կենդանիներից է: Նրա նկարչական տաղանդը բացահայտվել է 2004-ին: Դա այն ժամանակահատվածն էր, երբ կենդանին նոր էր հայտնվել կենդանաբանական այգում և շատ էր ձանձրանում: Նրան զբաղեցնելու համար աշխատակիցները որոշեցին նրա վանդակի պատին թուղթ և մի քանի ներկ կախել: Կենդանին շուտով հետաքրքրվեց դրանցով և սկսեց նկարել:

4. Ձի Չոյայի նկարները վաճառվում են 900-10 000 դոլարով: Նա սկսել է նկարել 2004-ից: Այդ ժամանակ նրա տերը ռանչոյի ցանկապատերը ներկելիս է եղել և հիշել է, որ իր ձին շատ է սիրում տարբեր առարկաներ դնել բերանը: Տերը որոշել է ստուգել՝ ի՞նչ կլինի, եթե վրձինը ձիու բերանում հայտնվի: Արդյունքում՝ ձին սկսել է նկարել:

5. Կուպա կրիայի տերը ևս նկարիչ է: Մի անգամ նա որոշել է իր արվեստին հաղորդակից դարձնել նաև իր սիրելի կենդանուն: Արդյունքում՝ կրիան դարձավ հայտնի նկարիչ, որի նկարները վաճառվում են 125-200 դոլարով:

168․am

Ամենաընթերցված