53-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերը վերադառնում է էկրաններ Բրիջիթ Ջոնսի դերում։ Մեծ Բրիտանիայում սկսվել են կուլտային մելոդրամայի չորրորդ մասի նկարահանումները։
Ֆիլմի շարունակության սցենարը վստահվել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակ գրող Հելեն Ֆիլդինգին։ Այս մասին հայտնում է The Sun-ի բրիտանական հրատարակությունը։
Նոր մասում մելոդրամայի գլխավոր հերոսուհին պետք է իրեն փորձի մոր դերում ու պարզի, թե ով է իր որդու կենսաբանական հայրը։
«Վերջին ֆիլմի թողարկումից վեց տարի է անցել, և երկրպագուները հուսահատորեն երազում են դրա շարունակության մասին»,- մեջբերում են լրագրողները ինսայդերի խոսքերը։
Հիշեցնենք, որ «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» մելոդրամատիկ կատակերգությունը թողարկվել է 2001 թվականին և հանդիսատեսի մեծ հաջողություն է ունեցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը