Russian Film Festival ամենամյա փառատոնը, որը նախատեսված է օտարերկրյա հեռուստադիտողին ռուսական կինոյին ծանոթացնելու համար, կընդգրկի աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ։
Դրանց թվում են Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, հայտնել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Telegram-ի իր ալիքում։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ղրղզստանում արդեն սկսվել են ռուսական կինոյի շաբաթները։
«Դիտումներ են տեղի ունեցել նաև Բրազիլիայում, Ադրբեջանում, վերջերս սկսվել են Ղազախստանում: Բացի այդ, նախատեսվում են ռուսական ֆիլմերի ցուցադրություններ Բելառուսում, Հորդանանում, Թուրքմենստանում, Հայաստանում, Ուզբեկստանում»,- նշել է Լյուբիմովան և հավելել, որ ռուսական կինոյի շաբաթների անցկացման տարբերակներ մշակվում են նաև Մեքսիկան, Հնդկաստանը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ երկրներ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am