Շաբաթվա կարևոր IT իրադարձությունները․ Gmail-ի ռեդիզայն, Google Maps-ի վիդեոներ և ոչ միայն
Դիտումներ՝ *
14:30 2022-08-02

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան անցած շաբաթվա ընթացքում:

Google Maps-ն այժմ ցուցադրում է տեսարժան վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից

Google-ը թողարկել է նոր ռեժիմ իր «Քարտեզների» համար: Եթե այն հասանելի է, լոկացիան կներառի տեսանյութ, որը ցուցադրում է տեսարժան վայրերն օդից:

«Ռոսկոսմոսը»ը հայտարարեց ՄՏԿ-ից հեռանալու մասին և ցուցադրեց իր տիեզերակայանը

«Ռոսկոսմոսի» նոր ղեկավար Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս կգաՄՏԿ նախագծից 2024 թվականից հետո։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ուղեծրային սպասարկման կայանի (РОСС) ստեղծումը կդառնա օդաչուներով տիեզերագնացության ոլորտում գործունեության հիմնական առաջնահերթությունը։

Լուսնի վրա մարդկանց համար հարմարավետ ջերմաստիճան ունեցող վայր է հայտնաբերվել

Լուսինը հյուրերին դիմավորում է ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով՝ ցերեկը 127 ° C-ից մինչև գիշերը -173 ° C: Այդուամենայնիվ, արբանյակի մակերեսի երկար ուսումնասիրությունից հետո Lunar Reconnaissance Orbiter զոնդի միջոցով հետազոտողները գտել են մարդկանց համար ընդունելի պայմաններով տեղ:

Gmail-ի նոր դիզայնն այժմ հասանելի է բոլոր օգտատերերին

Հունիսի վերջին որոշ օգտատերեր սկսեցին մուտք գործել Gmail-ի թարմ դիզայն բրաուզերում, սակայն այն նոր է սկսել լայնածավալ տարածումը: Ակտիվացնել նոր տեսքը հնարավոր է կարգավորումներում:

Համացանցում հայտնվել է Xiaomi սարքերի ցանկը, որոնք կթարմացվեն մինչև MIUI 14

XiaomiUI հրատարակությունը, որը մասնագիտացած է Xiaomi տեխնոլոգիայի մասին նորությունների և լուրերի արտահոսքի մեջ, բացահայտել է, թե ապրանքանիշի որ սմարթֆոնները կթարմացվեն MIUI 14-ով:

Ամենաընթերցված