Հնարավոր կլինի ներբեռնել հավելվածներ և թարմացումներ տեղադրել օդանավի ծրագրում:
Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ինժեներները հայտարարել են նոր Storm ինքնաթիռի ստեղծման մասին, որը համալրված է Tempest արհեստական ինտելեկտով։ Այն նախատեսված է օդաչուներին օգնելու համար, երբ նրանք զգում են ուժեղ g-ուժեր կամ ծանր սթրեսի մեջ են:
Tempest-ի մշակման մեջ ներգրավված են նաև Rolls-Royce-ը, Euromissile Group-ը, MDBA-ն, Leonardo-ն և BAE Systems-ը: Ինչպես պլանավորվել էր, օդաչուի սաղավարտը կունենա հատուկ սենսորներ, որոնք վերահսկում են ուղեղի գործունեության ազդանշանները: Այս տվյալների հիման վրա օդանավի համակարգը կհասկանա՝ արդյո՞ք օդաչուն օգնության կարիք ունի։ Եթե նա ուշաթափվի, համակարգիչը կստանձնի կառավարումը։
Պարզ խոսքերով՝ գիտնականներին հաջողվել է մարդու ուղեղը միացնել օդային տրանսպորտին, որպեսզի նրանք իրենց զգան որպես մեկ ամբողջություն։ Rolls-Royce-ն ասել է, որ ինքնաթիռի համակարգը կարող է նաև թարմացվել և թարմացնել հավելվածները, ինչպես սովորական սմարթֆոնը:
Նախատեսվում է արհեստական ինտելեկտ ներդնել՝ ինչպես մարդատար, այնպես էլ՝ ռազմական ինքնաթիռներում։ Երկրորդ դեպքում հնարավոր է նաև այլ օգտագործման դեպք։ AI ինքնաթիռը կկարողանա վերահսկել արձակվող հրթիռը, այն կարող է ինքնուրույն ընտրել թիրախ կամ վերահղել շարժումը դեպի ավելի կարևոր թիրախ։ Storm ինքնաթիռի առաջին փորձարկումը տեղի կունենա 2027 թվականի սկզբին։
Սիրարփի Աղաբաբյան
168.am