Perseverance մարսագնացը Մարսի վրա «լապշա» է գտել
Դիտումներ՝ *
16:39 2022-07-21

Perseverance մարսագնացը բազմիցս ուղարկել է Կարմիր մոլորակի վրա հայտնաբերված տարօրինակ օբյեկտների լուսանկարները: Գրեթե միշտ գիտնականները կարողացել են մեկնաբանություն տալ նման բացահայտումներին, բայց այս մեկը շփոթեցրել է նրանց։ Նոր արված լուսանկարում ինչ-որ բան կա թելերի հյուսվածքի կամ ոլորուն մասի նման: Համացանցում օբյեկտն արդեն անվանվել է «լապշա»:

Նկարն արվել է հուլիսի 12-ին՝ Perseverance-ի առջևի ձախ տեսախցիկով, որը սովորաբար ծառայում է բախումներ և այլ վտանգներ կանխարգելելու համար:

ՆԱՍԱ-ի ինժեներները ենթադրում են, որ այդ «լապշան» նախորդ առաքելություններից մեկից մնացած բեկոր կամ պարզապես տիեզերական աղբ է:

«Ամենայն հավանականությամբ, այդպես է, քանի որ Մարսի վրա իտալական ռեստորաններ չկան»,- հայտնել են ՆԱՍԱ-ից։

Ավելի վաղ Perseverance-ը հայտնաբերել էր քարերի մեջ թաքնված ջերմային պաշտպանության բեկոր, իսկ հետո՝ «քսենոմորֆի մաշկ»։
Մարսում Perseverance-ը ներկայում ուսումնասիրում է Ջեզերոյի խառնարանը և հնարավոր գետի դելտան, մի վայր, որն իդեալական է հնագույն մանրէաբանական կյանքի նշաններ փնտրելու համար:

Ամենաընթերցված