Բիլ Գեյթսը Twitter-ում հայտնել է, որ մտադիր է իր գրեթե ամբողջ ունեցվածքը փոխանցել իր Gates Foundation բարեգործական հիմնադրամին։
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ առաջիկա մեկ ամսում նա 20 մլրդ դոլար կփոխանցի հիմնադրամին՝ ընդլայնելու նրա գործունեության շրջանակը։ Միաժամանակ, նա խոստովանել է, որ կատարելով այդ փոխանցումը՝ կլքի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։
66-ամյա Գեյթսն ընդգծել է, որ ինքը հանձնառու է հասարակությանը վերադարձնել կուտակած ռեսուրսներն այնպիսի ձևերով, որոնք կօգնեն «նվազեցնել տառապանքը և բարելավել կյանքը», ինչպես նաև հույս է հայտնել, որ մյուս հարուստ մարդիկ նույնպես քայլ կանեն այդ ուղղությամբ:
Gates Foundation հիմնադրամը ստեղծել են Բիլ Գեյթսը և նրա նախկին կինը՝ Մելինդա Գեյթսը, 2000 թվականին։ Այն համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ մասնավոր հիմնադրամը՝ ավելի քան 50 միլիարդ դոլարի ակտիվներով: