Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Բանան – 2 հատ
3. Կակաո – 1 ճ/գ + զարդարելու համար
4. Վանիլին – 10 գ
5. Ընկույզ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Սպիտակ շերտերի համար բլենդերով հարել 100 գ կաթնաշոռը:
2. Ավելացնել 1 բանանը և վանիլին, հարել:
3. Պետք է ստացվի միասեռ զանգված:
4. Շոկոլադե շերտի համար բլենդերով հարել մնացած 100 գ կաթնաշոռը, կակաոն և երկրորդ բանանը:
5. Բաժակի մեջ սկզբում զգուշությամբ լցնել սպիտակ վանիլային շերտը, ապա՝ շոկոլադը:
6. Շոկոլադե շերտի վրա՝ կենտրոնում ևս, մի փոքր ավելացնել վանիլային զանգված: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով և կակաոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am