Առայժմ Xiaomi Qin F22 Pro սարքի (որոշ աղբյուրների համաձայն՝ Duoqin F22 Pro) հայտարարության ճշգրիտ ամսաթիվ չկա, սակայն նոր արտադրանքը պետք է շուտով ներկայացվի։
Հեռախոսը ստացել է սենսորային LCD էկրան՝ 960×640 պիքսել թույլատրությամբ և բավականին մեծ ֆիզիկական կոճակներով։ Այս մասին գրում է Digit News-ը։
Կոճակներով հեռախոսների արքան, ինչպես այն անվանում է արտադրողը, հիմնված է MediaTek G85 մեկ չիպային համակարգի վրա և առաջարկում է 4 ԳԲ RAM և 128 ԳԲ ներքին հիշողություն: Բացի այդ, հեռախոսն ունի 2 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ, որը գտնվում է դիմային վահանակի ստորին աջ անկյունում, և 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ։
Հեռախոսը ստացել է սենսորային LCD էկրան՝ 960×640 պիքսել թույլատրությամբ և բավականին մեծ ֆիզիկական կոճակներով։ Այս մասին գրում է Digit News-ը։
2150 mAh մարտկոցը աջակցում է 10 Վտ լիցքավորման: Հեռախոսն ունի 147x58x9 մմ չափսեր և կշռում է 116 գ: Որպես ՕՀ՝ օգտագործվում է Android 12-ը, որը տեսականորեն թույլ է տալիս ներբեռնել բոլոր ստանդարտ հավելվածները, ինչպես սովորական սմարթֆոնում, նույնիսկ, եթե դրանք հարմարեցված չեն կոճակ սեղմող գաջեթների հետ փոխազդելու համար:
Նոր ապրանքների գինը և թողարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:
Հետաքրքիրն այն է, որ չնայած սարքը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, դուք արդեն կարող եք գտնել դրա unboxing-ը YouTube-ում։
Սիրարփի Աղաբաբյան
168.am