VNews-ը ներկայացնում է մենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի են անցյալ շաբաթվա ընթացքում:
Xiaomi-ն ցուցադրել է Mi Band 7 Pro թևնոցը՝ GPS-ով և NFC-ով
Չինաստանում մեծ շնորհանդեսի շրջանակներում Xiaomi-ն պաշտոնապես հայտարարեց Mi Band 7 Pro-ի մասին, որը խելացի թևնոցների հիմնական մոդելի արդիականացված տարբերակն է: Ընդամենը մեկ օր անց նորույթը հայտնվեց AliExpress-ում։
Պաշտոնապես թողարկվել է Leica տեսախցիկներով Xiaomi 12S շարքը
Թևնոցի հետ միասին հայտարարվեց Leica-ի հետ համատեղ թողարկված Xiaomi 12S շարքի առաջատար սմարթֆոնների մասին։ Ultra մոդելը ստացել է տեսախցիկի ամենամեծ մոդուլը ընկերության բոլոր սմարթֆոնների մեջ։ Չինացի բլոգերներն արդեն պարզել են, թե ինչի է նա ընդունակ։
Apple-ը փոխում է ռազմավարությունը. միայն iPhone Pro մոդելները կստանան նորագույն պրոցեսորներ
Մարտին համացանցում առաջին անգամ խոսակցություններ եղան, որ Apple-ը կավելացնի տարբերությունները iPhone 14-ի և iPhone 14 Pro-ի միջև: Հետո հաղորդվեց, որ վերջին A16 Bionic պրոցեսորը կստանա սմարթֆոնների միայն Pro-տարբերակները։ Դատելով նոր տվյալներից՝ այն նորմ կդառնա հետագա սերիաների համար։
Չինական ապրանքանիշերը գրավում են էլեկտրոնիկայի շուկան Ռուսաստանում
Հեռախոսների, պլանշետների, նոութբուքերի և կենցաղային տեխնիկայի չինական ապրանքանիշերը սկսեցին փոխարինել երկրից հեռացած խոշոր արտադրողներին։ Այսպես, սմարթֆոնների հատվածում առաջին կիսամյակում վաճառքի ամենաբարձր դինամիկա են դրսևորել Realme, Vivo, Mi, Tecno, Infinix, iTel և Nokia ընկերությունները։
Հայտնի են « Astronomy Photographer of the Year»-ի եզրափակիչ փուլի մասնակիցները
Գրինվիչի թագավորական թանգարանների ասոցիացիան ամենամյա մրցույթ է անցկացնում աստղերի լուսանկարիչների միջև: 2022 թվականին ժյուրին ստացել է ավելի քան 3000 հայտ 57 երկրից։ Դրանցից յուրաքանչյուր կատեգորիայի համար արդեն ընտրվել է շոթ-լիսթ: