Մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան խորհուրդներ է տվել շոգին ցնցուղ ընդունելու մասին։
Ցնցուղ ընդունելն առաջին հերթին անհրաժեշտ է կեղտը հեռացնելու համար, այլ դեպքերում մեր մաշկը կարողանում է բնական ճանապարհով ինքնամաքրվել՝ պիլինգ անելով, գրում է Спорт-Экспресс-ը։
Մասնագետը կարծում է, որ շոգին ցնցուղ ընդունելն անհրաժեշտ է, երբ իսկապես քրտնած ես, մաշկի վրա կպչունության զգացողություն կա, կա նաեւ քրտինքի ուժեղ հոտ։
Մաշկաբանը նաեւ խորհուրդ է տալիս լոգանք ընդունելիս հրաժարվել սառը ջրից։ Սառը ցնցուղը ջերմաստիճանի հակադրության պատճառով սպառնում է կոկորդի ցավով, թոքաբորբով կամ բրոնխիտով, դուք նաեւ վտանգում եք սիրտն ու նյարդային համակարգը։
Եթե առավոտյան տնից դուրս գալուց առաջ ցնցուղ եք ընդունում, ապա ավելի լավ է լվացվեք տաք ջրի տակ, բայց ոչ՝ այրող։ Նման ցնցուղից հետո ձեր քրտնարտադրությունը կդանդաղի, քանի որ մաշկը տաքանալու է, իսկ մաշկի եւ դրսի օդի ջերմաստիճանի տարբերությունը կտրուկ չի լինի։