2022թ. ամռան ամենանորաձև կիսաշրջազգեստը
Դիտումներ՝ *
14:38 2022-07-06

90-ականները վերադառնում են նոր թափով: 2022թ. ամառային զգեստապահարանի գլխավոր իր 90-ականների հոլիվուդյան ֆիլմերից հայտնի «դպրոցական» կարճ, վանդակավոր կիսաշրջազգեստներն են: Նման կերպարով օրեր առաջ փայլեց Բելլա Հադիդը: Ընկերոջ՝ Մարկ Քալմանի հետ լանչի համար 25-ամյա մոդելն ընտրել էր կարճ, վանդակավոր կիսաշրջազգեստ, Burberry-ի կայծակաճարմանդով վերնաշապիկ և կարամելի գույնի փոքրիկ պայուսակ։ Լոֆերները և սպիտակ գուլպաներն ամբողջացրել են կերպարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված