Վերնաշապիկն ունիվերսալ հագուստ է, որն առկա է յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում։ Իսկ ամառն առանց դրա անհնար է պատկերացնել։ Սպիտակեղենի մոդելները կփրկեն ձեզ շոգից, իսկ բամբակյա տարբերակները հիանալի հավելում կլինեն ձեր տեսքին զով երեկոներին: Վերնաշապիկի գլխավոր առավելությունը, սակայն, այն է, որ կարելի է համադրել ամեն ինչի հետ։
Գրասենյակում այն կրեք ուղիղ տաբատով, ընկերների հետ զբոսնելու համար համադրեք շապիկի և ջինսի հետ, բայց ժամադրության գնալիս՝ մինի կիսաշրջազգեստի և կրոպ-տոպի:
Այժմ սոցիալական մեդիայի հոսքերը լի են լուքերով, որոնցում հիմնական տարրը վերնաշապիկն է: Բելլա Հադիդը կրում է կրծկալով և շորտով լազուր օվերսայզ մոդել, Այրիս Լոուն վերնաշապիկ է կրում զգեստի հետ, իսկ հարյուրավոր նորաձևության բլոգերներ է՛լ ավելի կրեատիվություն են դրսևորում և նախընտրում են ոչ սովորական համադրություններ։
Մենք հավաքել ենք հինգ կերպարներ, որոնց խորհուրդ ենք տալիս կրկնօրինակել այս ամառ։ Իսկ, որպեսզի դուք ժամանակ չկորցնեք կատարյալ վերնաշապիկ փնտրելու համար, մենք հավաքել ենք ոճային տարբերակներ։
Վերնաշապիկ + ջինս կամ տաբատ
Ջինսի կամ տաբատի հետ համադրված վերնաշապիկը հավերժ դասական է, այն երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այդուամենայնիվ, կա մի բան՝ հրաժարվել կիպ կոճկած մոդելներից հօգուտ օվերսայզի։ Եթե դուք չունեք այն ձեր զգեստապահարանում, ապա վերցրեք վերնաշապիկ ձեր ընկերոջից:
Մեկ կոճակը կոճկած վերնաշապիկ
Մեկ պատահական կոճակով կոճկված վերնաշապիկ՝ համադրված լայն ջինսե տաբատի կամ մինի կիսաշրջազգեստի հետ․ այս հավաքածուի սիրելի համադրություններից է: Եթե դեռ պատրաստ չեք նման անկեղծ ելքի, կարող եք տակից հագնել բանդո-տոպ կամ սպորտային ոճի կրծկալ։
Շապիկ + մաքսի կիսաշրջազգեստ
Եթե վերնաշապիկը միքսեք երկար կիսաշրջազգեստի հետ, ապա կստանաք իսկապես ամառային և ռոմանտիկ համադրություն, որով կարող եք ժամադրության գնալ: Խորհուրդ ենք տալիս ընտրել բատիստի կամ բամբակի տարբերակները և տեսքը լրացնել սպորտային կամ ցածր կրունկներով կոշիկներով:
Պրեպի ոճով
School Girl էսթետիկան սեզոնի ամենաթեժ թրենդներից է: Նորաձևության բլոգերները դպրոցական համազգեստը, կարծես թե, հարմարեցրել են առօրյա կյանքին՝ դրանում մտադրված անփութություն և ըմբոստության ոգի բերելով: Կատարյալ տեսք ունենալու հիմնական բաղադրիչներն են մինի կիսաշրջազգեստը, փողկապը, բաճկոնը, «մերի Ջեյնի» կամ հաստաճիտք կոշիկները և, իհարկե, վերնաշապիկը: Խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ օվերսյզ մոդելներին կամ կարճեցված տարբերակներին։
Շապիկ + լողազգեստ
Լողազգեստներ այժմ կարելի է կրել քաղաքում։ Այս միտումը սկզբում հաստատել են Բելլա և Ջիջի Հադիդները, իսկ այժմ՝ ֆրանսիացի երգչուհի Մելիսա Բոնը։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել նրա կերպարին, քանի որ նրանում կատարյալ է ամեն ինչ՝ գլխազարդից, լայն տաբատից մինչև ծավալուն ականջօղեր և, իհարկե, վերնաշապիկ։
Ոգեշնչո՞ւմ են այս նկարները: Ուրեմն գնացեք շոփինգի և ընտրեք ցանկացած տարբերակ մեր ընտրանուց․ հավաքել ենք 16 վերնաշապիկ յուրաքանչյուր ճաշակի, գույնի և բյուջեի համար: