1. Հագուստ գնեք սեքընդ-հենդ խանութներից
1 կգ կտոր արտադրելիս մթնոլորտ է մղվում 23 կգ չերմոցային գազ:
2. Շաբաթական մեկ օր հրաժարվեք մսից
1 կգ տավարի միս արտադրելու համար ծախսվում է 7 կգ հատիկային կեր և 2000 լ ջուր: Եկեք խնայենք այս ռեսուրսները:
3. Մարտկոցներից անցեք կուտակիչների
Գետնին գցված մեկ մարտկոցը թունավորում է իր շուրջը տասնյակ մետրեր:
4. Իջեցրեք լվացքի ջերմաստիճանը
Լվացքը սկսելիս իջեցրեք ջերմաստիճանը գոնե 10-ով. այդպես տարեկան կխնայեք մոտ 15.000 լիտր ջուր:
5. Անջատեք գաջեթները
Անջատեք գաջեթները, երբ ավարտում եք դրանց օգտագործումը, որով կխնայեք էլեկտրաէներգիայի ծախսը:
6. Իջեցրեք մոնիտորի պայծառությունը
Դա չի խանգարի կարդալ էկրանից, իսկ էլեկտրաէներգիայի խնայողությունն էական կլինի:
7. Փոխեք բաղնիքի ցնցուղը
Ժամանակակից ցնցուղներն օգնում են տարեկան խնայել 35 հազար լ ջուր:
8. Միացրեք «ավտոմատ անջատում» ֆունկցիան
Միացրեք Ձեր էլեկտրական սարքերի ավտոմատ անջատում գործառույթը, որը նույնպես կխնայի էլեկտրաէներգիան:
9. Գնեք էկո ատամի խոզանակ
Փայտից կամ բամբուկից պատրաստված խոզանակները գերազանց միջոց են կրճատելու պլաստիկի արտադրությունը. մոլորակի վրա տարեկան թափվում է մոտ 4 մլրդ պլաստիկե խոզանակ, որոնց քայքայման համար անհրաժեշտ են հարյուրավոր տարիներ:
10. Կրակայրիչը փոխարինեք լուցկով
Ամեն տարի մարդիկ մոտ 1.5 մլրդ կրակայրիչ են թափում, որոնք կարող են քայքայվել միայն դարերի ընթացքում: Փոխարինեք դրանք լուցկով, որոնք հեշտ և արագ են քայքայվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am