Բաղադրիչներ
1. Փափուկ կարագ – 180 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 140 գ
4. Ալյուր – 150 գ
5. Փխրեցուցիչ – 110 գ
6. Տանձ – 4 հատ
7. Շոկոլադ – 40 գ
8. Բոված նուշ – 100 գ
9. Նուշի էքստրակտ – 2-3 կաթիլ
10. Մեղր – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Բոված նուշը աղալ սրճաղացով:
3. Շոկոլադը կտրատել:
4. Ձուն 5 րոպե հարել շաքարավազի հետ:
5. Ավելացնել կարագը և նուշի էքստրակտը: Հարել, մինչև միասեռ դառնալը ևս 30 վայրկյան:
6. Ավելացնել ալյուրը և աղացած նուշը: Խառնել:
7. Մեկ տանձը պահել զարդարելու համար, մնացածը կտրատել մանր խորանարդների:
8. Խմորին ավելացնել կտրատված տանձը և շոկոլադը: Խառնել:
9. Լցնել յուղաթղթով պատված 22 սմ կաղապարի մեջ:
10. Մնացած մեկ տանձը շատ բարակ շերտատել և շարել խմորի վրա: Թխել մոտ մեկ ժամ:
11. Պատրաստի պիրոգը հանել ջեռոցից, դեռ տաք վիճակում վրան մեղր լցնել:
12. Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am