«Բոլորս ծնվում ենք հանճար, բայց ժամանակը ուղղում է դա». Ալբերտ էյնշտեյն
Դիտումներ՝ *
10:38 2021-11-05

Ալբերտ Էյնշտեյնը մեծ հետք է թողել մարդկության պատմության մեջ՝ որպես հայտնի ֆիզիկոս: Բայց քչերը գիտեն, որ նա նաև ժամանակի ամենաիմաստուն մարդկանցից մեկն էր: Նա իր աշխատություններում թողել է կյանքի համար շատ կարևոր խորհուրդներ: Lifehacker-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

1. «Բոլորս ծնվում ենք հանճար, բայց ժամանակը ուղղում է դա»:

2. «Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ, անկախ նրանից, թե ով է նա»:

3. «Մարդը այն ամբողջության մի մասն է, որը մենք կոչում ենք Տիեզերք: Մի մասը, որը սահմանափակված է տարածությունում և ժամանակում: Նա զգում է իր մտքերը, ինքն իրեն՝ որպես մյուսներից առանձին երևույթ, սակայն դա նրա մտածողության օպտիկական խաբանքն է: Այդ խաբկանքը մարդկանց համար դարձել է բանտ»:

4. «Պատահականությունը միջոց է, որի միջոցով Աստված պահպանում է իր անանունությունը»:

5. «Պատկերացումը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը հիմնվում է միայն նրա վրա, ինչ մենք հիմա գիտենք և հասկանում ենք, իսկ պատկերացումը իր մեջ ներառում է մի ամբողջ աշխարհ և այն ամենը, ինչ մենք կարող ենք իմանալ»:

6. «Միայնակությունը համարվոմ է հիվանդություն, երբ մարդ երիտասարդ է, սակայն լինում է հրաշալի, երբ մարդ դառնում է ավելի հասուն»:

7. «Եթե ուզում եք, որ ձեր երեխան լինի խելացի, նրա համար կարդացեք հեքիաթներ: Եթե ուզում եք, որ ձեր երեխան լինի ավելի խելացի, կարդացեք նրա համար ավելի շատ հեքիաթներ»:

8. «Գիտությունը առանց հավատքի կաղ է, իսկ կրոնը առանց գիտության՝ կույր»:

9. «Ձգտեք նրան, որ ոչ թե հաջողության հասնեք, այլ օգտակար լինեք»:

10. «Մարդը, ով չի սխալվել, երբեք չի փորձել նոր մի բան»:

11. «Եթե դուք չեք կարողանում երևույթը պարզ, ապա դուք լավ չեք հասկանում այն»:

12. «Մարդիկ պետք է լինեն հարգված, որպես անհատականություն, բայց չպետք է դառնան կուռք»:

13. «Միայն ուրիշների համար ապրած կյանքը կարելի է համարել լիարժեք»:

14. «Մարդու արժեքը նրանումն է, թե ինչ կարող է նա տալ, այլ ոչ, թե ինչ կարող է նա ստանալ»:

 

15. «Մեր աշխարհը ապրելու համար վտանագավոր է ոչ այն պատճառով, որ մարդիկ անում են վատ բաներ, այլ այն պատճառով, որ մարդիկ տեսնում են չարությունը և ոչինչ չեն անում»:

16. «Այն աշխարհը, որ մենք ունենք, ստեղծված է մեր պատկերացման արդյունքում: Այն չի կարող փոխվել, մինչև չփոխենք մեր գիտակցությունը»:

17. «Եթե ուզում եք ապրել երջանիկ կյանք, ապա դուք պետք է կապված լինեք նպատակներին, այլ ոչ մարդկանց և իրերին»:

18. «Ինքդ քեզ ուրախացնելու ամենալավ տարբերակը ուրիշներին ուրախություն պարգևելն է»:

19. «Միայն նա, ով անում է աբսուրդային բաներ, կարող է անել անհնարինը»:

20. «Կա հարց, որ երբեմն ինձ անհանգստացնում է՝ ե՞ս եմ խելագար, թե՞ մյուսները»:

Սիրարփի Աղաբաբյան

168․am

Ամենաընթերցված