Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել միլիարդատիրոջ ազգանունից
Դիտումներ՝ *
14:57 2022-06-21

Իլոն Մասկը հայտնվել է արտասահմանյան տաբլոիդների առաջին էջերում։ Նախ, միլիարդատիրոջը դատի էին տվել «կրիպտոարժույթի բուրգը» խթանելու պատճառով: Իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ նրա որդիներից մեկը որոշել է փոխել սեռը և հրաժարվել ծնողի հետ շփումից։

Նախօրեին 18-ամյա Քսավյեն պաշտոնական միջնորդություն է ներկայացրել սեռը փոխելու համար՝ նշելով, որ ցանկանում է հրաժարվել հոր հայտնի ազգանունից և վերցնել մոր ազգանունը։

«Ես բավականին երկար ժամանակ է, ինչ չեմ ապրում իմ կենսաբանական հոր հետ և չեմ ցանկանում որևէ կերպ կապված լինել նրա հետ», – ասել է Քսավյեն՝ հավելելով, որ ցանկանում է իրեն Վիվիեն Ուիլսոն անվանեն։

Հիշեցնենք, որ Քսավյեն Իլոն Մասկի և նրա առաջին կնոջ՝ Ժյուսթին Ուիլսոնի որդին է:

Ամենաընթերցված