Ինչպե՞ս մարմնի որոշակի հատվածում վերացնել ճարպերն այնպես, որ չվնասենք կազմվածքը: Healthyfoodteam.com կայքը ներկայացնում է այս խնդիրները լուծելու միջոց:
Թևատակերի հատվածի ճարպեր
Այս տեսակի ճարպերն ուղղակի թույլ չեն տալիս շոգ եղանակին կարճաթև շապիկներ հագնել: Սա կարող է վահանաձև գեղձի աշխատանքի խախտման նշան լինել: Խորհուրդ է տրվում այս դեպքում խուսափել վերամշակված սոյա, ճակնդեղ, հատապտուղներ, կաղամբ, բրոկոլի և դեղձ օգտագործելուց: Դրանք փոխարինեք սաղմոնով, սոխով, ձավարեղենով, ընկույզներով, թյունոսով: Եվ, իհարկե, սթրեսն ու անհանգստությունը խստիվ արգելվում են:
Հորմոնները պատասխանատու են օրգանիզմում ճարպերի կարգավորման համար
Դժբախտաբար, շատ կանայք հորմոնալ խախտումների թիրախ են դառնում: Հորմոնալ դիսբալանսը լինում է դիետաների, ֆիզիկական վարժությունների, օդի աղտոտման պատճառով: Այդ պատճառով մոռացեք արագ պատրաստվող սննդի մասին, զբաղվեք ֆիզիկական վարժություններով, խուսափեք սթրեսից և հաճախ մաքուր օդում եղեք:
Կոնքերի և հետույքի ճարպեր
Այս տեսակի ճարպերից կարելի է ազատվել, եթե ձեր դիետան հիմնված լինի յոգուրտի, բանջարեղենի, ձավարեղենի և մրգերի օգտագործման վրա: Սրա պատճառն էստրոգենի բարձր մակարդակն է: Նվազեցրեք ալկոհոլի և գազավորված ըմպելիքների, սուրճի օգտագործումը:
Իրանի հատվածի ճարպեր
Իրանի հատվածում առկա ճարպերը նշանակում են, որ ձեր օրգանիզմում ինսուլինը կարգավորված չէ: Այն նվազեցնելու համար կերեք բրոկոլի, ծովամթերք՝ այնպիսի համեմունքներով, ինչպիսիք են չիլին, դարչինը, խմեք կանաչ թեյ ամեն օր: Սա կմաքրի ձեր օրգանիզմը և կկարգավորի ինսուլինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am