Բաղադրիչներ
1. Սպանախի թարմ տերևներ – 35 գ
2. Կտրատված սամիթ – 1/4 բաժակ
3. Ֆետա – 1 բաժակ
4. Աղացած մաղադանոս – 1/4 բաժակ
5. Կանաչ սոխ – 1 փունջ
6. Ձու – 3 հատ
7. Աղ, սև պղպեղ
8. Ձիթայուղ – 1/4 բաժակ
9. Ֆիլո – 12 շերտ
Պատրաստման եղանակը
1. Սպանախը մի քանի րոպե եփել եռացող ջրում, մի փոքր քամել և մանր կտրատել:
2. Թասի մեջ խառել սպանախը, փշրած ֆետան, սամիթը, մաղադանոսը, մանր կտրատված սոխը և ձուն: Աղ և պղպեղ ցանել:
3. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
4. Թխելու համար նախատեսված 20×20 կաղապարը պատել ձիթայուղով:
5. Խմորի շերտին ձիթայուղ քսել և տեղադրել կաղապարի մեջ: Կրկնել, որպեսզի ստացվի 6 շերտ:
6. Միջուկը տեղադրել խմորի վրա և հավասարեցնել:
7. Վրան նորից խմորի 6 շերտ հավաքել՝ վրաները ձիթայուղ քսելով: Թխել մոտ 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am