Բաղադրիչներ
1. Կարմիր կաղամբի միջին գլուխ – 1/2 հատ
2. Կարմիր պղպեղ – 1 հատ
3. Դեղին պղպեղ – 1 հատ
4. Դդմի սերմեր – 100 գ
5. Գազար – 1 հատ
6. Վարունգ – 1/2 հատ
7. Անանուխի տերևներ – 3 հատ
8. Համեմ – 1 փունջ
9. Լայմի հյութ
10. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը մանր կտրատել, գազարն անցկացնել միջին քերիչով, պղպեղները, վարունգը բարակ շերտատել:
2. Լայմի հյութն ու ձիթապտղի յուղը խառնել, լցնել աղցանի վրա:
3. Աղցանին ավելացնել դդմի սերմերը, մանր կտրատած համեմն ու անանուխը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am