Ռաֆայել Քոթանջյանի անունը վաղուց բրենդ է. Քոթանջյանը նկարահանվել է 50 իրարից տարբեր ներկայացումներում, 30 գեղարվեստական և ավելի քան 25 հեռուստատեսային ներկայացումներում։ Միևնույն ժամանակ նա լավ տիրապետում է Ստանիսլավսկու և Աճեմյանի, Բրեխտի և Բրուկի ռեժիսորական հայացքներին՝ հաճախ համեմատելով և առաջ մղելով նրանց հայեցակարգերը։
Կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ամիսներ անց կդառնար 80 տարեկան: Ցավոք, խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր 79 տարեկանում արտիստը հեռացել է կյանքից:
Դերերը՝
Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968), «Տղամարդիկ» (1972), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977), «Օտար խաղեր» (1986), «Երեքի սրտերում» (1992), «Ուրախ ուղևորություն» (1994), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997), «Ռոքսոլանա» (1998-2003), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998), «Սերը չար է» (1999), «Մեր բակը 3» (2006), «Պոպրիշչին» (2007), «Մի նայիր հայելուն» (2009), «11:41» (2015) և այլն:
Կենսագրությունը՝
ՀԽՍՀ վաստակավոր արտիստը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին Քոթանջյանն աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր, իսկ 1970-1993 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Մտքերը՝
Մի անգամ իր հարցազրույցներից մեկում Քոթանջյանը դժգոհել է, քանի որ իրեն միշտ ընկալում են որպես կատակերգակի, մինչդեռ ինքը մեծ հակում ունեմ դեպի դրամատիկական դերերը:
«Բայց լինել կատակերգակ` չափազանց դժվար է, որովհետև ամենադժվար բանը մարդկանց ծիծաղ պարգևելն է»:
«Ինձ զզարյացնում է խաբեություն և ագրեսիվ նախանձը, որը տարածվելու և վարակվելու միտում ունի: Ամեն ինչում՝ քաղաքականությունում, մարդկանց հարաբերություններում։ Դժվար է դրանով զբաղվել, հնարավոր չէ համակցել» – մեկ այլ հարցազրույցում կիսվել է արտիստը:
Կոչումները՝
1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: