Բաղադրիչներ
1. Բալ առանց կորիզի – 350 գ
2. Թթվասեր (միջուկ) – 250 գ
3. Ձու (խմոր) – 2 հատ
4. Կարագ (խմոր) – 100 գ
5. Շաքարավազ (խմոր) – 100 գ
6. Շաքարավազ (միջուկ) – 150 գ
7. Փխրեցուցիչ (խմոր) – 2 թ/գ
8. Ալյուր (խմոր) – 350 գ
9. Կաթնաշոռ (միջուկ) – 500 գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը տրորել շաքարավազի հետ:
2. Ավելացնել ձուն, խառնել:
3. Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը:
4. Խմոր հունցել:
5. 26 սմ կաղապարը յուղապատել: Պինդ խմորը դնել մեջը և ձեռքերով տարածել ամբողջ կաղապարով: Եզրեր ձևավորել:
6. Պատրաստել միջուկը: Կաթնաշոռը խառնել թթվասերի և շաքարավազի հետ:
7. Ավելացնել բալը, խառնել:
8. Միջուկը տեղաբաշխել խմորի վրա: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am