Մահացած Սթեն Լին կվերադառնա էկրաններ՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով
Դիտումներ՝ *
11:23 2022-06-06

Marvel-ը պայմանավորվել է օգտագործել ընկերության մահացած ղեկավարի կերպարը։

The Avengers-ի, Spider-Man-ի, Hulk-ի և Fantastic Four-ի հեղինակ Սթեն Լին, ով մահացել է 2018 թվականին, կրկին կհայտնվի Marvel Cinematic Universe-ում։ Իր կենդանության օրոք նա բազմիցս մասնակցել է սուպերհերոսական ֆիլմերի նկարահանումներին։

Ըստ The Hollywood Reporter-ի՝ Marvel-ը պայմանագիր է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են POW! Entertainment-ը և Genius Brands International-ը: Համաձայնագիրը թույլ է տալիս երկու տասնամյակ շարունակ օգտագործել Սթեն Լիի կերպարը և անունը: Marvel-ը բաց կլինի բոլոր տեսակի առևտրի և դրամայնացման համար՝ սկսած նրա դեմքի օգտագործումից ֆիլմերում՝ մինչև Սթենի պատկերով գովազդային պաստառներ։

Վերջին անգամ Սթեն Լիին օգտագործել են Avengers: Endgame-ում 2019 թվականին: Համակարգչային գրաֆիկան և CGI տեխնոլոգիան օգնեցին դրվագներ ավելացնել Marvel-ի ղեկավարի հետ: Genius Brands-ը հավելեց, որ գոյություն ունեցող վիդեո կադրերը և արխիվային պատկերները կօգնեն ճշգրիտ վերստեղծել Լիի կերպարը կտավներում: Նշվում է նաև, որ Սթենի դեմքը կօգտագործվի Դիսնեյի թեմատիկ այգիներում։

CGI տեխնոլոգիան թույլ է տալիս երկչափ պատկերից ստեղծել բարձրորակ 3D մոդել։ Ֆիլմ նկարահանելիս դերասանը հագեցած է հատուկ սարքավորումներով, որոնք ֆիքսում են դեմքի արտահայտություններն ու ժեստերը։ Այսինքն՝ մեկ այլ մարդ կմարմնավորի Սթեն Լիին, իսկ մշակումից հետո դերասանի դեմքը կփոխարինվի Սթենի դեմքով։ CGI-ն օգտագործվել է այնպիսի կինոնկարների ստեղծման մեջ, ինչպիսիք են «Հոբիթը» և «Ավատարը»:

Սիրարփի Աղաբաբյան
168.am

Ամենաընթերցված