Ինչո՞վ է վտանգավոր խեցգետնի ձողիկների օգտագործումը
Դիտումներ՝ *
17:50 2022-05-31

Ծովախեցգետնի ձողիկները հսկայական քանակությամբ քիմիական հավելումներ են պարունակում եւ կարող են արագացնել օրգանիզմի ծերացումը, Sputnik ռադիոյին ասել է Սամարայի սննդաբանության եւ սննդաթերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետը նշել է, որ խեցգետնի ձողիկները, ինչպես եւ նրբերշիկը, խորը վերամշակված մթերքներ են։ Ըստ հետազոտությունների՝ այդպիսի սնունդը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա եւ զգալիորեն մեծացնում է տարեց մարդկանց ավելի հատուկ հիվանդությունների վտանգը, գրում է ՖԱՆ-ը։

«Բացասական ազդեցությունը հնարավոր է նվազեցնել։ Առնվազն պետք չէ ամեն օր խորը վերամշակված մթերքներ օգտագործել, այդ թվում՝ խեցգետնի ձողիկներ: Խեցգետնի ձողիկներ կարելի է ուտել ոչ ավել, քան շաբաթը մեկ կամ երկու անգամ»,- նշել է Միխայիլ Գինզբուրգը։

med.news.am

Ամենաընթերցված