Բաղադրիչներ
1. Թարմ ելակ – 300 գ
2. Սերուցք – 200 մլ
3. Բեզե – 5 հատ
4. Շաքարի փոշի – 1 ճ/գ
5. Մրգային լիկյոր
6. Անանուխ – 1 ճյուղ
Պատրաստման եղանակը
1. Ելակի կեսը վերածել խյուսի, մնացածը խոշոր կտրատել, վրան լիկյոր լցնել:
2. Սերուցքը հարել վանիլային շաքարավազի հետ:
3. Բեզեն ջարդել մեծ կտորների:
4. Սերուցքը խառնել կտրատված ելակի և բեզեի հետ:
5. Բաժակի մեջ լցնել խյուսը, իսկ դրա վրա՝ սերուցքային զանգվածը:
6. Զարդարել անանուխի ճյուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am