Առաջին նախատիպերը կարող են ոչ միայն մաքրել հատակը, այլև բարձրացնել տարբեր առարկաներ, այդ թվում՝ փխրուն թիթեղները։
Բրիտանական Dyson ընկերությունը հիմնականում հայտնի է իր փոշեկուլներով և վարսահարդարիչներով, սակայն ապագայում սարքերի տեսականին պետք է համալրվի շատ ավելի արտասովոր ապրանքներով, նման հետևություն անում ենք ընկերության կայքում հրապարակված տեղեկատվությունից։
Dyson-ի ինժեներներն արդեն աշխատում են «խելացի» ռոբոտների վրա։ Այսպիսով, որոշ նախատիպեր ունեն «թև», որով սարքը կարող է բռնել առարկաները և վերադասավորել դրանք՝ օգտակար հմտություն մաքրման ժամանակ:
Դատելով աղբյուրի տվյալներից՝ ընկերությունը գլոբալ պլաններ ունի ապագա ռոբոտաշինական տեխնոլոգիաների համար՝ այս տարի Dyson-ն արդեն աշխատանքի է ընդունել մոտ 250 ռոբոտաշինության ինժեներ, ովքեր աշխատում են համակարգչային տեսողության, մեքենայական ուսուցման և մեխատրոնիկայի ոլորտներում։ Առաջիկա հինգ տարում ընկերությունը նախատեսում է աշխատանքի ընդունել ևս մոտ 700 մասնագետի։
Ճիշտ է, շուկայում նոր ապրանքների հայտնվելուն պետք է սպասել ոչ առաջիկայում։ Ընկերությունը պետք է ներկայացնի ապագայի ռոբոտի առաջին մոդելը մինչև 2030 թվականը։ Միևնույն ժամանակ, նախատիպերի հնարավորություններին կարող եք ծանոթանալ տեսանյութում։
Սիրարփի Աղաբաբյան
168.am