1. Քաղցրեղեն
Սթրեսը քաղցրի օգնությամբ մեղմացնելն ամենամեծ սխալներից մեկն է: Ժամանակավորապես Ձեզ կարող է թվալ, որ իսկապես թեթևացել եք, որը կապված է ինսուլինի արտադրման հետ: Բայց արդեն մեկ ժամ անց այդ քաղցրը «կայրվի», կառաջանա քաղցի զգացողություն և կվերադառնա սթրեսը:
2. Ալյուրից պատրաստված մթերքներ
Ալյուրից պատրաստված մթերքները, ինչպես և քաղցրեղենը, միայն կարճ ժամանակով են իջեցնում կորտիզոլի մակարդակը, բայց, միևնույն ժամանակ, ազդում են ավելորդ քաշի առաջացման վրա:
Ընդ որում, այս մթերքները մեծամասամբ սպիտակուց չեն պարունակում և դրանցով սթրեսը մեղմացնելը նույնիսկ վտանգավոր է:
3. Ալկոհոլ
Շատերը սխալմամբ կարծում են, որ ալկոհոլը գերազանց օգնում է սթրեսը հաղթահարելու գործում: Սակայն, եթե այն նույնիսկ օգնում է, ապա միայն շատ կարճ ժամանակով և միայն նրանց, ում գիտակցությունը ժամանակավորապես «մթագնում է»: Երբ ալկոհոլի ազդեցությունն անցնում է, մարդն ավելի մեծ սթրես է ապրում, քանի որ սպիրտը բարձրացնում է սթրեսի հորմոնների մակարդակն օրգանիզմում:
4. Կոֆեին
Սուրճը և այն բոլոր ըմպելիքները, որոնք կոֆեին են պարունակում, պետք է բացառել սթրեսի ժամանակ: Լավագույն տարբերակը երիցուկից պատրաստված թեյն է, որպեսզի օրգանիզմը կարողանա ամբողջությամբ հանգստանալ:
5. Տոֆու
Չնայած տոֆուն շատ օգտակար դիետիկ մթերք է, խորհուրդ չի տրվում չարաշահել այն սթրեսի ընթացքում: Բանն այն է, որ վեգանների կողմից շատ սիրելի հատիկաընդեղենային պանիրը պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, ինչի մեծ քանակությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am