Կանխում է կնճիռների առաջացումը, բարելավում է նյութափոխանակությունը և այլն․ կիտրոնով ջրի օգտակար հատկությունները
Դիտումներ՝ *
17:30 2022-05-25

Կիտրոնի մեջ պարունակվող մեծ քանակությամբ վիտամին С-ն խթանում է օրգանիզմում կոլագենի սինթեզը, օգնում է պահպանել մաշկի առողջ գույնն ու խոնավացնում է մաշկը։ Այս մասին Eat This, Not That! պորտալի հետ զրույցում ասել է սննդաբան Ջեսիկա Բիպենը՝ անդրադառնալով կիտրոնով ջրի օգտակար հատկություններին։

Մասնագետի խոսքով՝ կանոնավոր գործածության դեպքում կիտրոնով ջուրը բարելավում է դեմքի մաշկի գույնը։ Բացի այդ, սա շատ պարզ միջոց է բջջային մակարդակով մաշկը խոնավացնելու և մանր կնճիռների առաջացումը կանխելու համար։ Բանն այն է, որ կիտորնի մեջ պարունակվող վիտամին С-ն արագացնում է օրգանիզմում կոլագենի սինթեզը, ինչի շնորհիվ մաշկն ավելի առաձգական է դառնում։

Բացի այդ, այս ըմպելիքը ոչ պակաս կարևոր է նաև ավելորդ կիլոգրամների դեմ պայքարողների համար, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել օգտագործվող կալորիաների քանակը։

«Ուտելուց առաջ ու դրա ընթացքում կիտրոնով ջուր խմելը կարող է նպաստել հագեցածության զգացման առաջացմանն ու արդյունավետ միջոց հանդիսանալ ավելորդ կալորիաների գործածության նվազեցման համար», – նշել է սննդաբանը։

Նա նաև հավելել է, որ այս ըմպելիքն օգնում է բարելավել մարսողությունը, սակայն մասնագետներն այն, այնուամենայնիվ, խորհուրդ չեն տալիս խմել դատարկ ստամոքսին։

Ամենաընթերցված