Netflix հոսքային ծառայությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Գորշ մարդը» լրտեսական թրիլլերի առաջին թրեյլերը։ Ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսո եղբայրները, որոնք նկարահանել են «Վրիժառուներ»-ի եզրափակիչ մասերը։ Նրանք նաև ֆիլմերի պրոդյուսերներն են։
Տեսանյութում հեռուստադիտողներին ցուցադրվում է Ռայան Գոսլինգի մարմնավորած հերոսի՝ ժամանակին ԿՀՎ-ի գործակալ, իսկ այժմ վարձու մարդասպանի՝ Գորշ մականունով, և նրա նախկին գործընկեր Լլոյդ Հանսենի հակադրությունը, որին մարմնավորում է Քրիս Էվանսը։ Անա դե Արմասը հայտնվում է որպես Գորշ մարդու զուգընկերուհի։ Ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի գրող Մարկ Գրինիի գրքի վրա։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 22-ին։ Բյուջեն կազմել է 200 մլն դոլար։ Այս պահին սա ամենաթանկ նախագիծն է։