Մայիսի 22-ին Շառլ ազնավուրը կդառնար 98 տարեկան։ Նրա երգերը գիտեն և սիրում են ողջ աշխարհում, և շատերի համար նրա ձայնը դարձել է ֆրանսիական մշակույթի յուրօրինակ խորհրդանիշ: Այժմ ներկայացնում ենք շանսոնյեի ամենավառ մտքերը կյանքի և արվեստի մասին:
1. Երիտասարդության մասին
Այդ աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում: Մենք երջանիկ էինք՝ չունենալով ոչինչ, բացի ինքներս մեզանից, ծիծաղից և փոխադարձ սիրուց:
2. Իր մասին
Ինչ եմ սիրում ամենից շատ. ավելի շատ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին:
3. Ստեղծագործության մասին
Յուրաքանչյուր տեքստ իր մեղեդին ունի՝ լավը կամ վատը, կարևորն այն լսելն է:
4. Ժամանակակից երաժշտության մասին
Ժամանակակից երաժշտական բիզնեսը դատարկ է: Երգիչները հաճախ հանրահայտ են դառնում միայն այն պատճառով, որ երիտասարդ սերնդի մոտ բացակայում է ճաշակը:
5. Կանանց մասին
Եթե թույլ սեռն ուժեղ է, ապա այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն է զգում թույլի նկատմամբ:
6. Փողի մասին
Պետք չէ երաժշտությամբ զբաղվել գումար վատակելու համար, սակայն կարելի է զբաղվել ապրուստ վաստակելու համար:
7. Ֆրանսիայի մասին
Ես շարունակում եմ ներգաղթյալ լինել, որն ընդունել է ուրիշ երկիր, ուրիշ մշակույթ, ուրիշ լեզու, սակայն ոչ նրա պատմությունը:
8. Աստծու մասին
Չգիտեմ՝ հավատում եմ արդյոք Աստծուն, սակայն նա, ում այդպես են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն բան:
9. Կյանքի մասին
Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել: