Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 1.5 բաժակ
2. Ձու – 6 հատ
3. Ալյուր – 1.5 բաժակ
4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
5. Կակաո – 4 ճ/գ
6. Թթվասեր – 800 գ
7. Կոնսերվացված արքայախնձոր – 1 բանկա
8. Շաքարի փոշի – 1.5 բաժակ
9. Ընկույզ – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Բիսկվիթի համար լավ հարել ձվերը և շաքարավազը:
2. Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, մաղել, աստիճանաբար ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել:
3. Խմորի 1/3-ը լցնել յուղապատ կաղապարի մեջ, թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե, հետո հանել կաղապարից, սառեցնել:
4. Մնացած խմորին ավելացնել կակաո, խառնել, լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:
5. Կրեմի համար թթվասերը խառնել շաքարի փոշու հետ, 1/4-ը դնել մի կողմ:
6. Մնացած կրեմին ավելացնել արքայախնձորի կտորներ: Ավելացնել նաև կտրատված ընկույզը, խառնել:
7. Բաց բիսկվիթը տեղադրել ափսեի մեջ, վրան արքայախնձորի հյութ քսել:
8. Շոկոլադե բիսկվիթը վերածել քառակուսիների, վրաները մի փոքր հյութ լցնել և լավ խառնել թթվասերաարքայախնձորային կրեմի հետ:
9. Ստացված զանգվածը բրգաձև տեղադրել բաց խմորի վրա՝ տալով շրջված բաժակի ձև:
10. Վրան լցնել մի կողմ դրված թթվասերային կրեմը:
11. Ջնարակի համար հալեցնել շոկոլադը, ավելացնել կարագ և տաք կաթ, խառնել: Ստացված ջնարակով զարդարել տորթը:
12. Տորթը դնել սառնարանը նվազագույնը 6 ժամ, հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am