Բաղադրիչներ
1. Ալյուր – 70 գ
2. Շաքարավազ – 120 գ
3. Կարագ – 50 գ
4. Ձու – 1 հատ
5. Ձվի դեղնուց – 1 հատ
6. Կաթ – 200 մլ
7. Սերուցք – 50 մլ
8. Ռոմ – 2 թ/գ
9. Վանիլին – 1 պատիճ
Պատրաստման եղանակը
1. Վանիլինի պատիճը մանրացնել բլենդերի օգնությամբ:
2. Կաթը և սերուցքը լցնել թասի մեջ, ավելացնել 50 գ շաքարավազ, 1/4 թ/գ մանրացրած վանիլին, 25 գ նախապես փափկեցրած կարագ և ցածր կրակի վրա հասցնել եռման:
3. Ձուն և ձվի դեղնուցը խառնել 50 գ շաքարավազի հետ և լավ հարել: Երկու անգամից ավելացնել ալյուրը:
4. Շարունակել հարել ցածր արագությամբ, ավելացնել կաթն ու սերուցքը, այնպես, որ ստացվի ջրիկ խմոր:
5. Զանգվածին ավելացնել ռոմը, խառնել և թողնել 4 ժամ:
6. Կանելեի համար նախատեսված կաղապարները պատել մնացած կարագով, պատերին և հատակին շաղ տալ մնացած շաքարավազը և լցնել խմորը:
7. Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 240 աստիճան և թխել Կանելեները 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am