Բաղադրիչներ
1. Հավի ապխտած կրծքամիս – 200 գ
2. Մայոնեզ – 50 գ
3. Աղ – 1 պտղունց
4. Քացախ – 2 ճ/գ
5. Սոխ – 1 հատ
6. Վարունգ – 1 հատ
7. Պինդ պանիր – 100 գ
8. Ձու – 5 հատ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը բարակ շերտատել:
2. Ձուն եփել, նույնպես շերտատել:
3. Վարունգը լվանալ, հեռացնել կեղևը, բարակ շերտատել:
4. Սոխը կիսաօղակաձև կտրատել, լցնել թասի մեջ, վրան քացախ ցողել և թողնել 10-15 րոպե:
5. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
6. Խորը թասի մեջ խառնել կրծքամիսը, ձուն, վարունգը, պանիրը և սոխը, ավելացնել 2-3 ճ/գ մայոնեզ:
7. Պատրաստի աղցանին աղ ավելացնել, լավ խառնել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am