Բաղադրիչներ
1. Լոլիկ – 2 հատ
2. Բուլղարական պղպեղ – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Ամսական բողկ – 4-5 հատ
5. Կծու պղպեղ – 1 հատ
6. Հազար – 100 գ
7. Ընկույզ – 50 գ
8. Սխտոր – 2-3 պճեղ
9. Ձիթայուղ – 3 ճ/գ
10. Քացախ – 1 ճ/գ
11. Մաղադանոս
12. Համեմ
13. Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հազարի տերևները կտրատել:
2. Բողկը կտրատել օղակաձև, լոլիկը և քաղցր պղպեղը շերտատել:
3. Սոխը և կծու պղպեղը նույնպես օղակաձև կտրատել, կանաչին և սխտորը մանրացնել:
4. Թասի մեջ խառնել քացախը, ձիթայուղը և համեմունքները:
5. Ընկույզը մանրացնել, խառնել սխտորի հետ: Սխտորով ընկույզը ավելացնել քացախ և ձիթայուղի զանգվածին:
6. Բոլոր բաղադրիչները խառնել, վրան լցնել ընկուզային սոուսը, նորից խառնել, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am