18 բան, որ կանայք երբեք չեն հասկանա տղամարդկանց մասին. պատմում են տղամարդիկ
Դիտումներ՝ *
14:21 2022-04-28

1. Տղամարդիկ էլ զգացմունքներ ունեն: Մենք ծիծաղում ենք, արտասվում, մեզ էլ են ցավ պատճառում: Խնդրում եմ, հիշեք այդ մասին և մեզ դիմեք նույն արժանապատվությամբ, ինչպես որ ուզում եք՝ ձեզ վերաբերվեն: Մի մտածեք, որ մենք անսիրտ արարածներ ենք, ու երբեք մեզ մի ասեք «տղամարդ եղիր» արտահայտությունը, երբ մենք մեր խնդիրներով կիսվում ենք ձեզ հետ կամ պարզապես արտասվում, սիրելի կանայք:

2. Երբեմն մեզ էլ է պետք խոսել մեր զգացմունքների մասին:

3. Ես չեմ ճանաչում որևէ տղամարդու, ում մոտ կարող եմ թույլ տալ ինձ արտասվել կամ պարզապես ասել, որ կողքիս լինի, երբ լավ չեմ զգում ինձ: Իհարկե, մենք ընկերություն անում ենք, բայց դա այլ բան է: Կարող ես միայն բողոքել, ուրիշ ոչինչ:

4. Մենք բացարձակապես ուշադրություն չենք դարձնում մեր բարդույթների 99%-ին: Այնպես որ, մոռացեք այն մասին, որ ձեր եղունգի լաքը պոկվել է կամ թարթչաներկը՝ լղոզվել: Մեզ համար դա ընդհանրապես մեկ է: Գլխավորն այն է, թե այդ դեպքում դուք ձեզ ինչպես եք պահում:

5. Մի փորձեք փնտրել մեր բառերի մեջ թաքնված իմաստ:

6. Մենք ընկերներով չենք քննարկում ձեր մարմնի ինտիմ հատվածները, և այն, որ դուք քննարկում եք տղամարդկային սեռական օրգանը, առնվազն մեզ համար շատ տարօրինակ է:

7. Մեզ նույնպես մերժումները ցավեցնում են: Մենք զայրանում ենք, երբ դուք մեզնից հեռանում եք: Դա ցավոտ է և անսովոր:

8. Մոլորություն է մտածել, թե տղամարդիկ, սեքսից բացի, ոչինչ չեն ուզում. Նրանք պարզապես չեն ուզում մնացած ամեն ինչը՝ առանց սեքսի:

9. Եթե ես ասում եմ, որ ինձ համար մեկ է, թե ինչ զգեստ դու կհագնես, ինձ համար իսկապես մեկ է, քանի որ ես դրանցից գլուխ չեմ հանում, ու չեմ հասկանում, թե դա ինչ տեսք ունի, քանի դեռ դու դա չես հագել: Ընտրիր, ինչ ուզում ես, իսկ ես հետո քեզ կհաճոյախոսեմ:

10. Տղաները կարող են միմյանց անպատվել ամենավերջին բառերով, ու միևնույն ժամանակ՝ լավագույն ընկերներ մնալ: Բայց փորձեք անուն դնել ձեր ընկերուհուն:

11. Երբեմն ես պարզապես ուզում եմ միայնակ մնալ, քնել կամ ինչ-որ տեսախաղով զբաղվել: Դա չի նշանակում, որ ես զայրացած եմ քեզ վրա, կամ դու ինձ դուր չես գալիս: Ինձ պարզապես դուր է գալիս զբաղվել իմ սիրած գործերով, ինչը քեզ էլ եմ խորհուրդ տալիս:

12. Մենք ակնարկներ չենք հասկանում: Եթե ինչ-որ բան ես ուզում ասել, ուղիղ ասա: Մենք չգիտենք, թե ինչ եք դուք ուզում՝ սիրո, սեքսի, ուտելիքի հետ կապված, այնպես որ, խոսեք:

13. Տղամարդիկ բախվում են այն բանի հետ, որ նրանք ցանկացած դեպքում պիտի ակտիվ լինեն ծանոթությունների համար: Մենք չենք կարող պարզապես լավ տեսք ունենալ ու հուսալ, որ ինչ-որ մեկը կգա մեզ մոտ: Պետք է ինքներս քայլ անենք: Իսկ եթե դու ի բնե ամաչկոտ ես, ապա դա մեծ խնդիր է:

14. Մենք կարող ենք ձեր ներկայությունը լուռ վայելել, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք զայրացած ենք, կամ դուք մեզ դուր չեք գալիս:

15. Պարզ տղամարդկային ընկերության պարագայում մենք կարող ենք վիճել, սակայն սովորաբար այդ մասին մոռանում ենք մի կես ժամից: Կանացի ընկերության մեջ այդպես չէ:

16. Միայն տղաները կարող են կռվել, հետո գրեթե միանգամից ընկերներ դառնալ: Ինչ-որ կապ է առաջանում այդպիսի ֆիզիկական կոնտակտից:

17. Մենք էլ են շատ սիրում հաճոյախոսություններ: Ահա թե ինչու մենք երբեմն այդքան ակտիվորեն կնոջը հաճոյախոսություններ ենք անում. Մենք հույս ենք ունենում, որ նա էլ նույն կերպ կպատասխանի:

18. Երբ աղջիկն իրեն անմատչելի է ձևացնում, մենք դա ընկալում ենք՝ որպես մերժում կամ հետաքրքրության բացակայություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168.am

Ամենաընթերցված