Ցանցում հայտնվել է լուսանկար, որն իբր ցույց է տալիս iPhone 14 սերիայի ապագա մոդելների մակետները։
Արժե նկատի ունենալ, որ Weibo-ի նկարում ցուցադրված կաղապարները, հավանաբար, պատրաստված են iPhone-ի պատյանների արտադրության մեջ օգտագործելու համար, այլ ոչ թե իրական հեռախոսները ցուցադրելու համար: Այնուամենայնիվ, կարծես թե դրանք համահունչ են ինսայդերական զեկույցներին, որոնք մենք լսում էինք վերջին ամիսներին, հատկապես՝ սարքերի չափերի վերաբերյալ: Այդ մասին գրում է MacRumors-ը։
Շարքի առաջին նկատելի տարբերությունը iPhone mini մոդելի բացակայությունն է։ Apple-ը հրաժարվում է 5,4 դյույմանոց սմարթֆոնից, քանի որ անցյալ սերնդի մինի տարբերակները հայտնի չեն: Ըստ պատկերների՝ մոդելները կլինեն չորսը․
6.1 դյույմանոց iPhone 14;
6.1 դյույմանոց iPhone 14 Pro;
6.7 դյույմանոց iPhone 14 Max;
6.7 դյույմանոց iPhone 14 Pro Max:
Տեսախցիկի մոդուլի փոքր փոփոխություններ են սպասվում շարքի բոլոր մոդելներում։ Այսպիսով, 2022 թվականի պրեմիում ֆլագմանի տեսախցիկի բլոկի ելուստը կունենա 4,17 մմ հաստություն՝ 0,57 մմ ավելի, քան iPhone 13 Pro Max-ի ելուստը։ Միևնույն ժամանակ, ելուստն ինքնին կավելանա 5%-ով՝ 35,01 մմ-ից մինչև 36,73 մմ լայնությամբ և 36,24 մմ-ից մինչև 38,21 մմ բարձրության:
Չափային փոփոխությունները կարելի է բացատրել սենսորների փոփոխությամբ: Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն կարծում է, որ 2022 թվականի iPhone Pro մոդելները կունենան 48 մեգապիքսել լայնանկյուն տեսախցիկ, ինչը զգալի բարելավում է ներկայիս 12 մեգապիքսել տեսախցիկի համեմատ:
Թեև պատկերը ցույց է տալիս սարքերի միայն հետևի կողմը, iPhone 14 Pro մոդելները, ինչպես ասվում է, վերացնում են կտրվածքը՝ հօգուտ կլոր անցքի և հաբերի տեսքով կտրվածքի համակցության: Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ iPhone 14-ի ստանդարտ մոդելները դեռևս ունենան էկրանի սովորական դիզայն։
Apple-ը iPhone 14-ի մոդելները կներկայացնի 2022 թվականի սեպտեմբերին։
Սիրարփի Աղաբաբյան
168․am