Հավի լյարդը՝ պատրաստված բալով
Դիտումներ՝ *
13:25 2022-08-14

Բաղադրիչներ

1. Հավի լյարդ – 400 գ

2. Սոխ շալոտ – 2 հատ

4. Կոճապղպեղ – 20 գ

5. Արգանակ – 100 մլ

6. Սոյայի սոուս – 2 ճ/գ

7. Մեղր – 1 ճ/գ

8. Աղ

9. Բուսայուղ – 4 ճ/գ

10. Ալյուր – 3/4 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Բալերը կիսել, կորիզները հեռացնել:

2. Սոխ շալոտը մաքրել և շերտատել:

3. Կոճապղպեղը մաքրել, մանրացնել:

4. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, սոխն ու կոճապղպեղը տապակել 5 րոպե:

5. Լցնել արգանակը և շոգեխաշել ևս 5 րոպե:

6. Ավելացնել բալը, եփել ևս 7 րոպե:

7. Լյարդի կտորները թավալել ալյուրի մեջ:

8. Մեկ այլ տապակի մեջ բուսայուղով երկու կողմից տապակել լյարդի կտորները:

9. Տապակած լյարդը տեղափոխել բալով տապակի մեջ և միասին շոգեխաշել ևս 10 րոպե: Ավելացնել սոյայի սոուսը, մեղրը, աղը և պղպեղը: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am