Մթերքները, որոնք կարող են թուլություն և քնկոտություն առաջացնել
Դիտումներ՝ *
18:07 2022-04-13

Որոշ մթերքներ բացասաբար են ազդում մարդու ակտիվության եւ աշխատունակության վրա՝ թուլություն եւ քնկոտություն առաջացնելով: Այս մասին գրում է Eat This, Not That! պարբերականը:

«Գազավորված եւ այլ քաղցր ըմպելիքներն անմիջապես առաջացնում են շաքարի մակարդակի բարձրացում արյան մեջ, որը փոխարինվում է արագ անկումով: Շաքարի մակարդակի այդ տատանումները կարող են բացասաբար ազդել ակտիվության վրա»,- ասել է սննդաբան Լիզա Յանգը:

Գազավորված ըմպելիքի փոխարեն նա խորհուրդ է տվել սովորական կամ հանքային ջուր խմել:

Քաղցրավենիքը նույնպես կարող է հանգեցնել շաքարի մակարդակի բարձրացմանն արյան մեջ եւ թուլություն առաջացնել:

«Այնուհետեւ կարող է հետևել շաքարի մակարդակի կտրուկ անկում, ինչի պատճառով մարդիկ թուլություն եւ ընդհանուր վատ ինքնազգացողություն են ունենում»,- ասել է «Խոհարարական գիրք՝ առաջին անգամ մայրացածների համար» գրքի հեղինակ Լորեն Մանաքերը:

Նրա խոսքով՝ որքան շատ շաքար է մարդ ուտում, այնքան ուժեղ է լինում քնկոտության զգացողությունը:

Վտանգ կարող են ներկայացնել ոչ ամբողջական հացահատիկային արտադրանքները, որոնք հիմնված են զտված հացահատիկների վրա, քանի որ նույնպես շատ պարզ ածխաջրեր են պարունակում և բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ:

«Օրինակ սպիտակ հացում եւ մակարոնեղենում օգտագործվող զտված հացահատիկը կարող է հանգեցնել էներգիայի ցածր մակարդակի: Այն արագ մարսվում է, ինչը բերում է արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացման եւ արագ անկման»,- ասել է Յանգը:

Եթե Ձեզ օրվա ընթացքում անհագնստացնում է թուլությունն ու քնկոտությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարավել նաև տապակած հավից:

«Դա միանշանակակ համեղ ուտեստ է, սակայն այն ուտելուց հետո մարդիկ իրենց թույլ են զգում: Տապակած սնունդը, ինչպիսին հավի տապական է, դժվար է մարսել, եւ այն «ծանր» է համարվում: Ճարպերի եւ աղի համադրությունը ծանրության զգացողություն եւ էներգիայի նվազում է առաջացնում»,- ասել է Մանակերը: